Կարծիք

20.01.2020 17:50


Ինչու անասնապահների, մսավաճառների բողոքի ակցիաները և պայքարն արդյունք չեն տա

Ինչու անասնապահների, մսավաճառների բողոքի ակցիաները և պայքարն արդյունք չեն տա

Ինչու անասնապահների, մսավաճառների շարժումը, բողոքի ակցիաները և պայքարն արդյունք չեն տա...

Որովհետև կա՛մ իրենք կհոգնեն, կա՛մ ոստիկանությունը կճնշի՝ օրինական կամ անօրինական ճանապարհներով, ընդհուպ անհատական, քավոր-սանիկական, ընտանեկան ճնշումների փորձված մեթոդներով, կամ էլ կտերով կկերակրեն ու ճանապարհ կդնեն:

Այդ պայքարն արդյունք չի տա, որովհետև, երբ ծննդատների բուժաշխատողներն էին ակցիաներ անում, մյուսները կողքից դիտորդ էին և գուցե նաև քննադատող...

Երբ ՃԵԿ-ի բալային համակարգի դեմ էին բողոքում, վերջիններս էին անտարբեր և նույնիսկ նրանք, որոնք ամեն քայլափոխի առնչվում են և առնչվելու են ուզեն, թե չուզեն՝ այդ համակարգի պտուղների հետ...

Մի խոսքով, առանձին-առանձին ձեզ կոտրելը, ձեզ ջարդելը, համոզելը, գործ սարքելն ու ճնշելը հեշտ է՝ մեկից մեկ, որքան էլ միամտորեն կառավարության շենքի մոտ դուխով-դուխով գոռաք... Դուխներդ արժեզրկվել է վաղուց՝ պարգևավճարներով ու բարձր աշխատավարձերով, լավ ապրելակերպով փաթեթավորվել...

Ձեզ հանգիստ հու-հու կանեն, հետո կգմփացնեն...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը