Փեննինգթոնը հեռատեսորեն ոչինչ չի ասում բորբոքող ու սադրիչ տեղեկություններ հաղորդելու գործում մի ռադիոկայանի գործուն դերակատարության մասին
Նայեցի 2008-ի մարտի 1-2-ի վերաբերյալ «Վիկիլիքսով» հրապարակած՝ ԱՄՆ դեսպանատան, այդ օրերին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փեննինգթոնի զեկույց-տեղեկագրերը: Այնպես չէ, թե ինձ անհայտ ինչ-որ նոր բաներ իմացա, բայց հետաքրքիր է, ամեն դեպքում: Հստակ պատկերացում ունեցել են, գրանցել են, թե ինչ է կատարվում:
էական է, ըստ իս, այն պահը, որ պարզորոշ ընդգծում է այդ պահի գործող իշխանության, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած վարչակազմի ձգտումը՝ խուսափել բախումներից և արյունահեղությունից: Սա, ի հակառակ այն «արյունարբու» կլիշչեի կամ կաղապարի, որ ձևավորել ու տարիներով հանրային ընկալման վրա նակլեյկել են «արմատական ընդդիմադիրները», Նիկոլ Փաշինյանն էլ՝ առաջին շարքերում:
Երկրորդ ուշագրավ պահն ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի այն ձևակերպումն է, որ կան ապացույցներ՝ Փաշինյանը հրահրել է հավաքված բազմությանը ոստիկանության հետ կոշտ բախումների (դե, այն որ հոգին փառավորվում էր՝ ոստիկաններից վահաններ խլելու փաստից ու նման բաներ):
Երրորդ հետաքրքրական պահը նախքան փաստացի զոհեր լինելը, դրանից ժամեր առաջ, հետևողականորեն ստեր էին տարածվում՝ էլ ավելի բորբոքելով հավաքված, արդեն քարուփետով, արմատուրաներով ու մոլոտովկաներով զինված, անկառավարելի դարձող բազմությանը:
Ես հիշում եմ, որ կեսօրին լուրեր էին տարածվում, ոստիկանների կողմից հղի կնոջ քացու տակ գցելու մասին, մի կնիկ, հիշո՞ւմ եք, երեխայի կոշիկ էր թափահարում, թե տեսել է, ոնց են այդ 10-12 տարեկան աղջկան սպանել...
Ըստ «Վիկիլիքսի» հրապարակածի, այդ բորբոքումները ծավալելու հարցում իր դերն է ունեցել նաև ոչ անհայտ Ստյոպիկ Սաֆարյանը...
Ի դեպ, Փեննինգթոնը հեռատեսորեն ոչինչ չի ասում բորբոքող ու սադրիչ տեղեկություններ հաղորդելու գործում մի ռադիոկայանի գործուն դերակատարության մասին: Բայց դե հիշողը դա չի մոռանա:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից