Կարծիք

20.01.2020 13:56


Ո՞ւմ էր խանգարում Գեորգի Կուտոյանը (տեսանյութ)

Ո՞ւմ էր խանգարում Գեորգի Կուտոյանը (տեսանյութ)

Չգիտեմ` ում էր զրկել լուսահոգի Գեորգի Կուտոյանը քուն ու դադարից իր գլխում, ինչո՞ւ չէ` նաև «ձեռքի տակ» ունեցած տեղեկություններով, բայց կա մեկը, որ ԱԱԾ նախկին տնօրենին շատ հստակ թիրախավորել էր դեռ անցյալ տարվա մայիսին։

Խոսքը երկրիս թիվ 1 գործ տվողի` Նիկոլի սրտի «անկախ պատգամավոր», փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռած Արման Բաբաջանյանի մասին է։ Ահավասիկ` ուշագրավ մի դրվագ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից, որով սա վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին հորդորում է լրջորեն զբաղվել ԱԱԾ նախկին ղեկավարով։

Ասում է` ինչո՞ւ Կուտոյանը դեռ բանտում չէ. չէ՞ որ ի պաշտոնե շատ բան գիտի, մասնավորապես, իր ղեկավարած կառույցի «հանձնման-ընդունման» ժամանակ «անհետացած» փաստաթղթերի մասին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը