Կարծիք

20.01.2020 13:14


Գնալու ես` շատ անկանխատեսելի և շատ կարճ ժամանակում

Գնալու ես` շատ անկանխատեսելի և շատ կարճ ժամանակում

Երեկ «Երկիր ՀԺ»-ի գերագույն գլխավոր խմբագիրը հերթական «գույժն» է տպել Պռավդա թերթում. թե բա «հեղաշրջում են անելու արտաքին աջակցությամբ»: Ուրեմն սենց, Նիկոլ ջան, հասկանալի է, որ զգում ես շատ մոտալուտ վտարումդ իշխանությունից ու նաև անձամբ դու ունես քո անձնական փախնելուդ տեղը, բայց մի դրամատիզացրու ամեն ինչ:

Դու իշխանությունից հեռացվելու ես կամովին, ինքդ վեշերդ հավաքելու ես ու Կերենսկու պես կերպարանափոխված փախչելու ես երկրից: Էդ փախուստիդ համար դևեր մի հորինի, մի փորձի մարդկանց համոզես իբր «չարտոնված» իշխանափոխություն է լինելու, քանի որ դու էդ գծերը վաղուց հատել ես:

2018-ին իրականացրածդ հեղաշրջմամբ դու ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵԼ ես քո իշխանությանդ հեռացնելու բացառապես բոլոր թույլատրված և անթույլատրելի ձևերը: Դրա համար մի լացի, այլ կարողացի «պատվով» կալանավորել բոլորիս, կալանավորի ու փորձի մարսել, իսկ հակառակը քո իշխանության անխուսափելի քայքայումն է:

Հիշի շատ լավ, «սրով եկածը սրից է ընկնում», ուղղակի մի քանի հարյուրի հասնող անմեղ թիմակիցներիցդ կարողացի ներողություն խնդրելուն պատրաստվել, քանի որ դու թռնելու ես, իսկ քո պատճառով գծեր անցածներիդ ներող չի լինելու: Էս է իրավիճակը, որը ստեղծվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ քո գործողությունների արդյունքում: Պատրաստվի Բրուտոսներիդ հետ առերեսվելու...

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը