Լրահոս

20.01.2020 11:05


Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, ձյան մեջ. կա 6 վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, ձյան մեջ. կա 6 վիրավոր

Երեկ, հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22․3 կմ-ին բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 57-ամյա Աշոտ Ս-ի վարած Renault մակնիշի 36 CF 618 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Բաղդասար Գ-ի վարած Mercedes մակնիշի 35 XV 574 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Աշոտ Ս-ն, նրա ուևորներ՝ Գավառի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ս-ն, 51-ամյա Աննա Գ-ն , 53-ամա Հասմիկ Ս-ն, 53-ամյա Աիդա Հ-ն և Mercedes-ի վարորդ Բաղդասար Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ձյան մեջ, իսկ Renault-ն էլ մասաբ փակել է ճանապարհը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը