Գազի կուտակված պարտքը ծանր է նստելու մեր քաղաքացիների վրա, իսկ սակագնի բարձրացման պատճառը պետք է փնտրել ՌԴ–ի նկատմամբ մեր կեցվածքում. Վարդան Բոստանջյան
Գազամատակարարումն արդեն քաղաքական գործոն է դարձել, սակագնի բարձրացումը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, իսկ պատճառը փնտրել Ռուսաստանի նկատմամբ մեր կեցվածքում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությանը, թե ընթանում են բանակցություններ և չի բացառում, որ գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացվի։
«Վստահ եմ՝ ոչ թե չի բացառվում, այլ հաստատ «Գազպրոմ Արմենիան» սակագնի բարձրացման հայտ կներկայացնի։ Այս պահին գրեթե 30 մլն դոլարից ավել պարտք է ձևավորված, «Գազպրոմ Արմենիան» 2019 թ., ելնելով որոշ նկատառումներից, իբր ծանրությունը վերցրեց իր վրա, սակայն կուտակված պարտքն ի վերջո վճարելու են մեր քաղաքացները»,-ընդգծեց նա։
Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ` սպառողներին մատակարարվող գազի սակագինը, ամենայն հավանականությամբ, կփոխվի հուլիսի 1-ին։
«Որևէ մեկը չի կարող այս պահին ասել, թե որքան կբարձրանա, որքան էլ բարձրանա, արդեն իսկ մեր բնակչության համար բարձր է, որովհետեւ մեր ունեցած եկամուտների պայմաններում գազի գինը քաղաքացիների վրա ծանր է նստում և փոքր-ինչ բարձրացումն ավելի ծանր կնստի»,-ասաց նա։
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ գազի սակագնի փոփոխության հետևանքով թանկացումներ կլինեն նաև սպառողական շուկայում։ «Գազը գրեթե բոլոր արտադրություններում և հիմնականում որոշակի ծառայություններում օգտագործում են և դրանք համապատասխան ձևով թանկանալու են»,-նշեց նա։
Հիշեցնեք, որ 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Սպառողին գազը հասնում է 139 դրամով մեկ խորանարդի դիմաց (1000 խորանարդի հաշվով ստացվում է գրեթե 290 դոլար)։