Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը տարածվել է «ըստ ցանկության»
Spurnik Արմենիանգրում է․ «ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառոտ ցավակցական ուղերձը մի շարք լրատվամիջոցներում տեսնելուց հետո Sputnik Արմենիայի լրագրողները սկսեցին այն փնտրել վարչապետի և կառավարության պաշտոնական կայքէջերում, Facebook–ի էջերում։ Ստուգեցինք նաև խմբագրության պաշտոնական էլեկտրոնային հասցեն` կարծելով` միգուցե այդպես է տարածվել ցավակցական ուղերձի տեքստը։
Համոզվելուց հետո, որ տեքստը ոչ հրապարակվել է, ոչ էլ ուղարկվել` մեր թղթակիցը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։ Ի պատասխան մեր հարցի, թե ինչպես է տարածվել ուղերձը, որտեղ կարող ենք այն կարդալ, պարզեցինք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձը տարածվում է «ըստ ցանկության»։
Այսինքն` ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ–ները, որոնք հետաքրքրվել են դրանով։
Այդպես, առաջինը մեր գործընկեր 168.am-ն է ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից հետաքրքրվել, թե ինչու մինչև այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Թերթի հարցմանն ի պատասխան փոխանցվել է վարչապետի ցավակցական խոսքը.
«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»։
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը տարածվել է «ըստ ցանկության»
Spurnik Արմենիան գրում է․ «ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառոտ ցավակցական ուղերձը մի շարք լրատվամիջոցներում տեսնելուց հետո Sputnik Արմենիայի լրագրողները սկսեցին այն փնտրել վարչապետի և կառավարության պաշտոնական կայքէջերում, Facebook–ի էջերում։ Ստուգեցինք նաև խմբագրության պաշտոնական էլեկտրոնային հասցեն` կարծելով` միգուցե այդպես է տարածվել ցավակցական ուղերձի տեքստը։