Կարծիք

18.01.2020 21:40


Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլիներ և ի՜նչ կայծակնային կլիներ Փաշինյանի արձագանքը, եթե սրտին մոտ ընդուներ ողբերգական միջադեպը

Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլիներ և ի՜նչ կայծակնային կլիներ Փաշինյանի արձագանքը, եթե սրտին մոտ ընդուներ ողբերգական միջադեպը

Փաշինյանն, ինչպես հայտնի է, առանց Ֆեյսբուքի կյանք չունի. օրը Ֆեյսբուքից սկսում է, Ֆեյսբուքով մթնացնում, բայց ֆեյսբուքյան իր էջում կես խոսք չգրեց ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան մասին։

Ո՛չ երեկ, երբ հասարակությունը, առնվազն` հասարակության այն հատվածը, որին ինքն ու իր ֆանատները «սև» են ասում, բառացիորեն ցնցված էր տեղի ունեցածից։

Միայն այսօր` օրվա երկրորդ կեսին, Արմենպրեսը տարածեց կառավարության ցավակցական ուղերձը, որտեղ ասված է. «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար» (եթե հիշողությունս չի դավաճանում, Ոստիկանության նախկին պետի` զարմանահրաշ մի զուգադիպությամբ «ինքնասպանված» Հայկ Հարությունյանի դեպքում դա էլ չեղավ)։

Հայտարարության մեջ զարմանալիորեն ակնարկ անգամ չկա Գեորգի Կուտոյանի նախկինում զբաղեցրած պաշտոնի մասին. վարչապետը «ցավում է» նրա համար ու ցավակցում ընտանիքին, ինչպես կցավեր ցանկացած մեկի համար։ Կարծես ԱԱԾ նախկին տնօրենի «ինքնասպանությունը», այն էլ, մեղմ ասած, կասկածելի`խիստ կասկածելի հանգամանքներում, սովորական, առօրյա մի բան է։

Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլիներ և ի՜նչ կայծակնային կլիներ Փաշինյանի արձագանքը, եթե սրտին մոտ ընդուներ ողբերգական միջադեպը, որի հանգամանքները խոստանում է «լիարժեք բացահայտել»։

Հուսանք` ո՛չ նախապես գծված, պլանավորված և ուղղորդված այն «սցենարով», որով «լիարժեք բացահայտել է» Մարտի 1-ը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը