Լրահոս

18.01.2020 15:55

Հրազդանում 24-ամյա վարորդը X6-ով բախվել է բազալտե պարսպին. կա 5 վիրավոր (տեսանյութ)

Հրազդանում 24-ամյա վարորդը  X6-ով բախվել է բազալտե պարսպին. կա 5 վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած BMW X6 մակնիշի 66 XX 006 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում՝ ժողովորդին հայտնի «Փոքր կալցևոյում», դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և բախվել բազալտե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղ ջարդոնի, քարշակով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

«Հրազդան» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո շտապօգնության մի քանի ավտոմեքենաներով բոլորը տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։