Կարծիք

18.01.2020 15:26


Ամենաթողության մթնոլորտն այն է, երբ ոստիկանը համացանցում սպառնում է ՍԴ դատավորին

Ամենաթողության մթնոլորտն այն է, երբ ոստիկանը համացանցում սպառնում է ՍԴ դատավորին

Երբ առաջ խոսում էինք ամենաթողության մթնոլորտի մասին, երևի թե լավ չէինք պատկերացնում այդ երևույթը։ Ամենաթողության մթնոլորտն այն է, երբ ոստիկանը համացանցում սպառնում է ՍԴ դատավորին։ Սպառնում է նմանատիպ բազմաթիվ՝ անպատիժ մնացած դրվագներից հետո, երբ, օրինակ, հրապարակում բարձրախոսով սպառնում Էին ԼՂՀ նախագահին, երբ ոմանք իրենց իրավունք էին վերապահել մարդկանց աղբարկղ գցել, երբ «ոհմակով» հարձակվում էին թոռան հետ զբոսնող քաղաքական գործչի վրա, երբ հարձակվում էին խմբագրության վրա, երբ համացանցում մարդիկ կոչ էին անում «բեմից քաշել» հայտնի երգչուհուն, երբ դատարանում սպառնում էին փաստաբաններին, երբ քաշքշում էին դատավորներին, երբ..., երբ..., երբ...

Ամենաթողությունը բոլոր ժամանակներում (լինի դա «հին Հայաստանում», թե՝ «նոր») գալիս է «վերևներից», իսկ հասարակությունը... սոված (բոլոր առումներով) հասարակությանը դուր է գալիս այս վայրի վիճակը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը