Չէ, սա արդեն քաղաքական պայքար չէ․ Նիկոլը ձեզ դարձրեց անբարոյական, անխիղճ, անսիրտ
Չէ, սա արդեն քաղաքական պայքար չէ: Ավելի ճիշտ` զուտ քաղաքական պայքար չէ և ոչ էլ սևի ու սպիտակի կռիվ: Սա մարդկային տեսակների պայքար է` անխիղճ ու խղճով: Անսիրտ ու սրտով:
Ինչքան ուզում ես` քաղաքական գիծդ տար առաջ, ինչ կեղտոտ տեխնոլոգիայի ուզում ես դիմիր, «մեկ է` Նիկոլի թիվն է», բայց դադարել լինել մարդ` կնշանակի հատել կարմիր գիծը:
Սիրում ենք գեներալ Մանվելին, չենք սիրում գեներալ Մանվելին, սիրում ենք Արեն Մկրտչյանին, չենք սիրում Արեն Մկտրչյանին, ընդունում ենք Պողոսին, չենք ընդունում Պետրոսին` կան կյանքում ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնք պետք է հարգել, և կան արժեքներ, որոնք չի կարելի շահարկել:
Ընտանիքը, երեխաներին և մարդու մահը չի կարելի շահարկել: Լինի մարտի 1-ի զոհ, լինի Հաց բերողը, լինի Մհեր Եղիազարյանը, լինի մեծ կամ փոքր ֆիգուր:
Այո՛, գործող իշխանությունը կրում է պատասխանատվություն` ցանկացած աղմկոտ սպանության համար, բանտում մեռնող ցանկացած ակտիվիստի համար: Բայց դնել ու համացանցում քննարկել մահեր, ասել` տեղն է դրան, թող սատկի, տեղն է դրան, թող նստի, տեղն է` թող հիվանդ մնա՝ վեր է բարոյականությունից:
Ինչքան ուզում է` ձեր նպատակը լուսավոր լինի, ձեր ընտրած մեթոդները կեղտոտ են ու հրեշավոր:
Կրկնում եմ Վանեցյանի խոսքերը, որ այդպես էլ մնացին օդի մեջ` ԿԱՆԳ ԱՌԵՔ: Կանգ առեք, քանզի վաղն արդեն ուշ է լինելու. թուրքի սրի շեղբը դեմ է առնելու ԲՈԼՈՐԻՍ կոկորդին:

Քույրեր ու եղբայրներ, ատելությունից եռացող էակներ, Նիկոլը ձեզ դարձրեց անբարոյական, անխիղճ, անսիրտ:
Ինչքան ուզում է` ձեր նպատակը լուսավոր լինի, ձեր ընտրած մեթոդները կեղտոտ են ու հրեշավոր:
Կրկնում եմ Վանեցյանի խոսքերը, որ այդպես էլ մնացին օդի մեջ` ԿԱՆԳ ԱՌԵՔ: Կանգ առեք, քանզի վաղն արդեն ուշ է լինելու. թուրքի սրի շեղբը դեմ է առնելու ԲՈԼՈՐԻՍ կոկորդին:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից