Կարծիք

18.01.2020 14:43


Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում,  սխալվում եք

Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում,  սխալվում եք

Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում, սխալվում եք:

Եթե կարծում եք, թե նրանց արած ստորությունը մատնանշելով` նրանք այլևս չեն անելու ստորություն, սխալվում եք:

Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են ստորություն, սխալվում եք:

Նրանք ստորությունն անում են հասկանալով և ցանկանալով: Նրանք հստակ գիտակցում են, գցում-բռնում են, հաշվարկում և հետո միայն գիտակցված անում այդ ստորությունը:

Նրանք ստորությունն անելուց առաջ մտքում իրենց հարցում են` չանե՞մ այդ ստորությունը, ու իրենք էլ պատասխանում` անեմ, բա ո՞նց, լավ էլ անեմ:

Նրանք ստոր են:
Նրանք գիտակցված ստոր են, ուստի նրանց փոխելու ջանքերը զուր են:

Անտեսեք նրանց, քանի որ նրանք հպարտանում են, երբ նրանց ստոր եք անվանում:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը