Լրահոս

18.01.2020 14:30

Գազալցակայանի հովացման մարտկոցը պայթել է. տաք ջուրը լցվել է քաղաքացու դեմքին և ձեռքերին. նա հիվանդանոցում է

Գազալցակայանի հովացման մարտկոցը պայթել է. տաք ջուրը լցվել է քաղաքացու դեմքին և ձեռքերին. նա հիվանդանոցում է

Հունվարի 17-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի, երկու ձեռքերի դաստակների ջերմային այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել գազալցակայանում որպես հերթափոխի պետ աշխատող, Ապարանի 36-ամյա մի բնակիչ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է ժամը 14.10-ի սահմաններում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանում․ հովացման մարտկոցի պայթյունի հետեւանքով տաք ջուրը լցվել էր դեմքին եւ ձեռքերին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։