Քաղաքական

18.01.2020 14:09

Հաջորդը դու ես. Հրայր Թովմասյանին սպառնացող քաղաքացին այս պահին Ոստիկանության համակարգի աշխատող է

Հաջորդը դու ես. Հրայր Թովմասյանին սպառնացող քաղաքացին այս պահին Ոստիկանության համակարգի աշխատող է

Երեկ Երևանում իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:

Սոցկայքում այս թեմայով քննարկումները դեռ չեն դադարում: Շատերի ուշադրության կենտրոնից չի վրիպել նաև այն, թե ինչպես է արտասվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանի էմոցիաները տարբեր արձագանքներ են առաջացրել նույն սոցկայքում, որտեղ նույնիսկ հայտնվել են մարդիկ, ովքեր ծաղրում են նրան ու սպառնում: Նմանատիպ գրառումներից մեկի հեղինակն էլ Վազգեն Սիմոնյան անունով մի քաղաքացի է, ով ֆեյսբուքյան էջում ներկայանում է ոստիկանական համազգեստով: Նրա էջի ետնանկարում երևում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն աաց, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված է ծառայողական քննություն:

Երիտասարդն այս պահին համակարգի աշխատող է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։