Քաղաքական

18.01.2020 12:32

Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի միջև․ «Ժողովուրդ»

Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի միջև․ «Ժողովուրդ»

«Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը: Հայտնել էինք նաև, որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին էլ կրակոցների հետքեր են առկա: Ավելի ուշ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել), և հաստատել մեր ունեցած տեղեկությունները:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է»,-նշեց նա:

Հետաքրքիր է, որ սա թավշյա հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ դեռևս անհայտ պայմաններում մահվան արդեն երկրորդ դեպքն է. 2019 թվականին հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։

Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան. երկուսն էլ մահացել են հենց իրենց պատկանող զենքից: Երեկ այս առնչությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց. «Այժմ որևէ հիմք չունեմ կապելու. եթե լիներ, կասեի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։