35-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է ծառին, շինության պատին և հայտնվել մայթին. կա վիրավոր
Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ներսեսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 10 XG 707 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև շինության պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: