Քաղաքական

17.01.2020 19:16


Գեորգի Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել է իր զենքը, չորս տասնյակից ավելի պարկուճ. ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Գեորգի Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել է իր զենքը, չորս տասնյակից ավելի պարկուճ. ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

tert.am-ը նշում է, որ այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, GLOCK տեսակի ատրճանակ է հայտնաբերվել, տեղում պարզել ենք, որ օրինական կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից նվիրած: Կան բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Դեպքի վայրում Կուտոյանի և նրա հոր մասնակցությամբ գործողություններ են կատարում մասնագետները, այս պահին էլ քննչական գործողությունները շարունակվում են, նրա կնոջից և հորից բացի այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի դատաբժիշկներից, քրեագետներից և քննիչներից, օպերատիվ աշխատողներից»,-ասաց Մելիքյանը:

Նա հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով. «Խնդրում եմ, չխափնվեք 110-րդ հոդվածին, այս պահին ունեցած տվյալներով հարուցել ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:

ՔԿ պաշտոնյան հայտնեց, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ. «Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:

Թե ովքեր են հարցաքնվել Մելիքյանը այս պահի դրությամբ տեղեկություն չտրամադրեց:

Այս խորագրի վերջին նյութերը