Կարծիք

17.01.2020 18:28


Սարսափելի և զզվելի է... անամոթներ

Սարսափելի և զզվելի է... անամոթներ

Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով...Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին...

Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր "ժպտավուն" և "սրտիկային" սմայլիկներ են դնում այդ նյութերի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ...

Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունեք... Մահացածը երիտասարդ է...Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում...Հատկապես, երբ մահացածը երիտասարդ է...

Մեր հասարակությունը հիվանդ է... Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու...

Հ.Գ.Լինել ընդդիմադիր կամ չընդունել նախորդ իշխանություններին՝ չի նշանակում ուրախանալ վերջիններս ողբերգություններով և մահվան դեպքերով...
Ամեն ինչ բումերանգով հետ է գալու...Երբեք չմոռանաք...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը