Կարծիք

17.01.2020 15:28


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ինչո՞ւ ձայն չեք հանում, ինչո՞ւ չեք աղմկում

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ինչո՞ւ ձայն չեք հանում, ինչո՞ւ չեք աղմկում

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Լսած կլինեք՝ սորոսական հիմնարկները, այդ թվում՝ սորոսական մեդիաբիզնեսները Հայաստանում կառավարության որոշմամբ հարկային արտոնություն են ստացել: Բազմահազար հայաստանցիներ ցավ են ապրում, երբ տեսնում են Ձեր անձի հանդեպ կատարվող այս ճչացող անարդարությունը: Ինչո՞ւ պետք է ԱՄՆ քաղաքացի Ջորջ Սորոսը Հայաստանում հարկային արտոնություն ստանա, իսկ ԱՄՆ քաղաքացի Սերժ Թանկյանն իր «Կավատ» սուրճի բիզնեսով՝ չստանա: Ինչո՞ւ է նման խտրական վերաբերմուք դրսևորվում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շահառուների հանդեպ: Չէ՞ որ հեղափոխության մի փայատեր Դուք եք՝ Ձեր «Կավատ» սուրճի բիզնեսով, մի փայատեր էլ Ջորջ Սորոսն է՝ իր բազմապրոֆիլ բիզնեսներով: Որտե՞ղ է արդարությունը:

Ինչո՞ւ ձայն չեք հանում, ինչո՞ւ չեք աղմկում: Ի՞նչ վատ կլիներ, որ կառավարությունը «Կավատին» նույնպես հարկային արտոնություն տար, Դուք էլ այդ խնայված գումարներով ի վերջո կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված Ձեր հայտնի խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը