Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին (լրացված, տեսանյութ)
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:
Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:
Կուտոյանը 38 տարեկան էր։
Նա ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։
Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասի տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
***
Hraparak.am-ը գրում է․ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության դեպքի մասին, պարզվում է, նրա շրջապատը տեղյակ չի եղել: Մեզ ասացին, որ դեպքի մասին Կուտոյանի հարազատներն ու մտերիմներն իմացել են մամուլից և անմիջապես շտապել են նրա տուն:
Մեր տեղեկությամբ` այս պահին Կուտոյանի տանն են գտնվում նրա հարազատները, աշխատանքային ընկերները, այդ թվում` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Hraparak.am-ը տեղեկացավ, որ դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։
Նշենք, որ Hraparak.am-ի տեղեկություններով` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել են նրա կինը և հայրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ասաց, որ ինքը զենքը չի տեսել, բայց նախնական վարկած չունեն։
***
Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:
tert.am-ը նշում է, որ այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
«Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, GLOCK տեսակի ատրճանակ է հայտնաբերվել, տեղում պարզել ենք, որ օրինական կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից նվիրած: Կան բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Դեպքի վայրում Կուտոյանի և նրա հոր մասնակցությամբ գործողություններ են կատարում մասնագետները, այս պահին էլ քննչական գործողությունները շարունակվում են, նրա կնոջից և հորից բացի այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի դատաբժիշկներից, քրեագետներից և քննիչներից, օպերատիվ աշխատողներից»,-ասաց Մելիքյանը:
Նա հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով. «Խնդրում եմ, չխափնվեք 110-րդ հոդվածին, այս պահին ունեցած տվյալներով հարուցել ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:
ՔԿ պաշտոնյան հայտնեց, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ. «Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:
Թե ովքեր են հարցաքնվել Մելիքյանը այս պահի դրությամբ տեղեկություն չտրամադրեց: