Կարծիք

17.01.2020 14:52


Դա արվում է բացառապես մեկ նպատակով՝ ազատվել ՍԴ-ի՝ իշխանության համար անցանկալի անդամներից

Դա արվում է բացառապես մեկ նպատակով՝ ազատվել ՍԴ-ի՝ իշխանության համար անցանկալի անդամներից

Ես առանձնապես չեմ սիրում հեգնել, փոխարենը սիրում եմ շատ արագ ու կոպիտ հակադարձել հեգնանքին, հատկապես, եթե դա արվում է պետականության հանդեպ:

Շշուկներ են պտտվում, թե սահմանադրական փոփոխություններն արվում են Սահմանադրական դատարանը վերացնելու միտումով՝ մի «հանճարեղ» իշխանական գործչի հեղինակած այն պատճառաբանությամբ, թե Հայաստանի նման փոքր պետության համար Սահմանադրական դատարան ունենալը շքեղություն է...

Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ՝ ինչ ասեմ, ոնց հակադարձեմ նման տկարամտությանը։
Դուք հասկանո
՞ւմ եք, որ նման կարծիք հայտնած մարդը թքած ունի մեր պետականության, ինքնիշխանության, երկրում մարդու իրավունքների պաշտպանության և առհասարակ պետական անվտանգության հարցերի վրա:

Եվ դա արվում է բացառապես մեկ նպատակով՝ ազատվել ՍԴ-ի՝ իշխանության համար անցանկալի անդամներից...

Սա իսկապես վերջն է, բայց առաջին սերիայի...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը