Տնտեսական

17.01.2020 14:38


Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը

Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո:

Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բնական գազի սակագնի վերանայման հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է քննարկել 90 օրվա ընթացքում, իսկ բնական գազի նոր սակագինը կգործի վերանայման որոշումը ընդունելուց հետո՝ մեկ ամիս կամ 30 օր հետո։ Եթե Հանձնաժողովը օգտվի օրենսդրությամբ տրված առավելագույն ժամկետներից (90+30=120 օր), ապա նոր սակագինը կարող է գործել 2020 թվականի հունիսի 1-ից հետո։

Սակայն ներկա իրավիճակում տնտեսական տեսանկյունից անիմաստ կլինի ձգձգել բնական գազի սակագնի վերանայման հայտի ընդունման որոշումը, քանի որ յուրաքանչյուր օր մեր գազամատակարարման համակարգը պարտք է կուտակում, որն ուղղակի կամ անուղղակի եղանակով մարելու է հայ սպառողը։ Բնական գազի նոր սակագնի հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև 2019 թվականի ընթացքում 30 մլն ԱՄՆ դոլարից ավելի կուտակված պարտքը։

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների

գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Այս խորագրի վերջին նյութերը