Քաղաքական

17.01.2020 13:29

Ես չեմ ուզում, որ ՍԴ-ն հայտնվի այս իշխանության կրունկի տակ. Նաիրա Զոհրաբյան

Ես չեմ ուզում, որ ՍԴ-ն հայտնվի այս իշխանության կրունկի տակ. Նաիրա Զոհրաբյան

Ուրախ կլինեմ, եթե վերջապես ունենանք այն անկախ դատական համակարգը, որի մասին ամեն օր խոսվում է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կարծում եմ՝ մինչև հանձնաժողով ստեղծելը խրհրդարանական ուժերին պետք է ներկայացվեր, թե ինչու ենք գնում սահմանադրական փոփոխությունների, գործող Սահմանադրության մեջ ի՞նչն է, որ խոչընդոտում է իշխանություններին ռեֆորմներ իրականացնել»,-ասաց նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի գործունեությանը՝ պատգամավորը շեշտեց, որ այդ կառույցի նկատմամբ որևէ քաղաքական գործիք չպետք է կիրառվի։

«Ես չեմ ուզում, որ ՍԴ-ն հայտնվի այս իշխանության կրունկի տակ։ Դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը։ Եթե փոփոխություններն արվելու են դատական համակարգն այս իշխանության կրունկի տակ փռելու համար, ապա մեզ համար դա լինելու է բացարձակապես անընդունելի»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։