Կոտայքի մարզում գազի պայթյունի հետևանքով տարեց ամուսինների տունը հավասարվել է հողին
Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցի 19 հասցեում ուժեղ պայթյունի հետևանքով տունն ամբողջովին փլուզվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները վտանգելով իրենց կյանքը, մտել են փլատակների տակ և այնտեղից դուրս բերել ամուսիններ՝ 86-ամյա Գրիշա Հայրապետյանին և 84-ամյա Քնարիկ Հայրապետյանին և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների խումբը նախ տեղում օգնություն է ցուցաբերել տուժած ամուսիններին, ապա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրանց տեղափոխել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:
Գյուղի բնակիչները՝ ահել ու ջահել, ամուսիններին դուրս էին բերել փլատակների տակից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փլուզման պատճառը եղել է գազը:
Հարևանները Գ. Շամշյանի հետ զրույցում ասում էին. «8 անց կես էր, ուժեղ պայթյուն լսեցինք, այնքան ուժեղ էր, որ գյուղի մի քանի փողոցներում այդ ձայնը լսեցինք ու զգացինք ցնցումը ու արդեն ոչ մի բան մեր աչքին չէր երևում, առաջին հերթին ջահելները մտան էդ վտանգավոր փլատակների տակ ու որոնում էին տան անդամներին: Լավ էր, գյուղացիներով շուտ գտանք ու հանեցիքն նրանց: Հիմա տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդանոցային հարցերը մարզպետն ու գյուղապետը խոստացել են, որ կլուծեն, ինչին հավատում ենք, բայց ով է փոխհատուցելու էս մարդկանց կրած վնասը, ուզում ենք դա չմնա օդից կախված մի բան: Էն, որ գազի հետևանքովա եղել, դա հաստատա: Մենք որպես վարկած դա ենք ենթադրում ու եթե փորձաքննությամբ հիմնավորվի դա, ապա Գազպրոմը պարտավոր է մարդկանց փոխհատուցման խնդիրը լուծել»:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։