Լրահոս

17.01.2020 13:00


Դավիթաշենի թիվ 93 դպրոցի բակից 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Դավիթաշենի թիվ 93 դպրոցի բակից 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են՝ «գանգուղեղային տրավմա հարցականով և ձախ քունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխված անձը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Պարույր Ս-ն է, իսկ «ողնաշարի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Վրեժ Ս-ն։

Մինչ բժիշկները վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են,որ վիճաբանություն-ծեծռկտուքը տեղի է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 93 դպրոցի բակում և նշված անձանց մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վաչե Դ-ն և 18-ամյա Օնիկ Մ-ն։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը