Լրահոս

17.01.2020 12:55


Գյումրիում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին

Գյումրիում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին

Երեկ՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 XV 221 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը