Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական նման տեղեկատվական սադրանքներին լիարժեք պատասխան տալ
Եվրոպական խորհրդարանն ամեն տարի հրապարակում է իր զեկույցը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության վերաբերյալ, որի լիազորությունն ունի: Սա որևէ արտառոց բան չէ:
Նշված զեկույցի առիթով պարբերաբար դիվանագիտական մարտեր են տեղի ունեցել և ունենում՝ կապված արցախյան հակամարտության վերաբերյալ կարգավորումների հետ:
Այս տարի ընդունված զեկույցն ընդհանուր գծերով է անդրադառնում տարածքային ամբողջականությանը և սահմանների անքակտելիության սկզբունքին ընդհանուր Արևելյան գործընկերության շրջանակում, իսկ տեքստից ակնհայտ է դառնում, որ Արցախին այս թեզերը չեն վերաբերում, քանի որ առանձին այլ հակամարտությունների՝ Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի մասին, կան հստակ շեշտադրումներ: Ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի, Ադրբեջանը և Հայաստանը հիշատակված չեն և արցախյան հակամարտությունը հիշատակված չէ: Ավելին` նույն զեկույցում Եվրախորհրդարանը կոչ է անում լուծել բոլոր հակամարտությունները միջազգային իրավունքի նորմերի շրջանակում։
Այս հարցում ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ հռչակելու ոչ միայն որևէ հիմք չկա, այլև սա ադրբեջանական դիվանագիտության ջանքերի ֆիասկոն է:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզապես իրեն բնորոշ ձևով լրատվական դաշտում փորձում է ոչնչից ստանալ սկանդալ, և որպես հաղթանակ մատուցում մի բան, որն Ադրբեջանի գործադրած ջանքերի ֆիասկոյի արձանագրումն է: Նրանք մի շարք եվրապատգամավորների միջոցով փորձել են բերել փոփոխություններ այդ զեկույցի մեջ, սակայն չի ստացվել, այդ թվում մեր համեստ ջանքերով, քանի որ ՀՀԿ-ի և իմ կապերը Եվրախորհրդարանի գործընկերների հետ ամուր են ու շարունակվում են:
Այստեղ անհանգստացնողն այն է, որ հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը՝ իշխանության կողմից ղեկավարվող, պատրաստ չէ ադրբեջանական նման տեղեկատվական սադրանքներին լիարժեք պատասխան տալ:
Փոխանակ մերոնք պետական կառույցներով համակարգեին ճիշտ լրահոս ի սկզբանե, արդեն երկու օր է՝ ադրբեջանական մամուլն է ողողված Ալիևին վերաբերող անհասկանալի չակերտավոր հաղթանակի մասին լուրերով:
Սա խոսում է նաև այն մասին, որ խորհրդարանական դիվանագիտությունը խորը ճգնաժամի մեջ է, քանի որ նման հարցերում՝ հատկապես խորհրդարանական հարթության մեջ, ԱԺ պատկան մարմինները և պատգամավորները պետք է առաջինը բարձրաձայնեին և անդրադառնային, բայց խորը կասկած ունեմ, որ նրանք առնվազն ծանոթ չեն այս իրավիճակին: Իսկ եթե ծանոթ են ու գործողություններ չեն իրականացրել, այդ թվում քարոզչական տեղեկատվական դաշտում, ապա քանի՞ կոպեկ արժե այդ՝ ծանոթ լինելու հանգամանքը։
Շատ կարևոր է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ԵՄ-ն իր սատարումն է հայտնում կարգավորումների սկզբունքներին, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին։
Երբ ես անհանգստանում եմ, որ CEPA-ն արագ պետք է վավերացնել, դա անում եմ նախ այն հանգամանքից ելնելով, որ այն դառնա պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ: CEPA-ն ոչ միայն քաղաքական և տնտեսական համագործակցության, այլև արցախյան հակամարտության հարցում Եվրամիության տեսակետը իրավաբանորեն ֆիքսող փաստաթուղթ է, որի լիարժեք ու վերջնական վավերացումը երաշխավորելու է հայկական դիվանագիտությանը անսպասելի հնարավոր իրական հարվածներից Բրյուսելից:
Ադրբեջանական ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են: Սա ևս մեկ ահազանգ է, որ թեպետ որևէ պատճառ չկա անհանգստանալու, բայց ադրբեջանական քարոզչությունը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում և տեղեկատվական դաշտում այս պահին հերթական քարոզչական պարտության բերում հայկական կողմին:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից