Քաղաքական

17.01.2020 09:43


Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի․ «Հրապարակ»

Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա ողջունել է «27»-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել և աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»»,-գրում է թերթը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Այս խորագրի վերջին նյութերը