Քաղաքական

17.01.2020 09:20


Պատգամավորները դժ­վա­րու­թյամբ են վե­րա­դառ­նում հե­տա­մա­նո­րյա խարխ­ճանք­նե­րից․ «Իրատես»

Պատգամավորները դժ­վա­րու­թյամբ են վե­րա­դառ­նում հե­տա­մա­նո­րյա խարխ­ճանք­նե­րից․ «Իրատես»

«Խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը դժ­վա­րու­թյամբ են վե­րա­դառ­նում հե­տա­մա­նո­րյա խարխ­ճանք­նե­րից, ո­մանք ընդ­հան­րա­պես չեն վե­րա­դար­ձել: Հուն­վա­րի 8-ից մինչ օրս պատ­գա­մա­վոր­նե­րի ճն­շող փոք­րա­մաս­նու­թյունն է աշ­խա­տան­քի վե­րա­դար­ձել:

«Ո՞ւր են ձեր գոր­ծըն­կեր­նե­րը»,-հարց­րինք ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Դե, երևի դր­սից են աշ­խա­տում, հան­դի­պում­ներ են ու­նե­նում կամ էլ հան­գս­տա­նում են»,-քմ­ծի­ծա­ղով պա­տաս­խա­նեց մեր զրու­ցա­կի­ցը: Ցա­վով պետք է ար­ձա­նագ­րել, որ պե­տու­թյանն անմ­նա­ցորդ ծա­ռա­յե­լու խոս­տում տված թավ­շե իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ոչ հան­դի­պում­նե­րի են, ոչ էլ, ա­ռա­վել ևս, դր­սից են աշ­խա­տում: Նրանք ուղ­ղա­կի շր­ջա­գա­յում են, եր­կար քնում ու վա­յե­լում «վաս­տա­կած հան­գիս­տը»:

Պար­տա­ճա­նաչ­ներն ի­րենց աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում են, նա­խագ­ծեր են մշա­կում, բառ ու տառ փո­խում օ­րեն­սդ­րա­կան փա­թեթ­նե­րի մեջ, պա­տա­հա­կա­նո­րեն ման­դատ ստա­ցած­ներն էլ հար­ցազ­րույց­ներ են տա­լիս ու ա­զատ ֆռֆ­ռում: Սա բնավ մեր երևա­կա­յու­թյան ար­դյուն­քը չէ, այդ մա­սին նրանց Facebook-յան գրա­ռում­ներն ու լու­սան­կար­ներն են վկա­յում:

Պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ե­ռօ­րյա նիս­տին, օ­րի­նակ, չորս-հինգ պատ­գա­մա­վոր էր մաս­նակ­ցում, ու դա այն դեպ­քում, երբ հանձ­նա­ժո­ղո­վը 14 ան­դամ ու­նի: Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է ա­սել՝ հանձ­նա­ժո­ղո­վի բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը ե­րեք օ­րե­րին էլ ե­ղել են խոր­հր­դա­րա­նում, ուղ­ղա­կի նրան­ցից ա­մեն մե­կը պար­բե­րա­բար «հա­վես չէր ու­նե­նում» նիս­տին մինչև վերջ ներ­կա գտն­վե­լու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը