Կարծիք

16.01.2020 20:20


Առ այսօր ԲԴԽ-ն ամբողջությամբ կազմավորված չէ

Առ այսօր ԲԴԽ-ն ամբողջությամբ կազմավորված չէ

Շատերը տեղյակ չեն կամ հնարավոր է չեն նկատել, բայց առ այսօր Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջությամբ կազմավորված չէ: ԲԴԽ-ն պետք է բաղկացած լինի 10 անդամից այլ ոչ 8 անդամից, ինչպես ներկայում է: Գործող դատական օրենսգիրքը որոշակի լուծումներ փորձել է տալ այս իրավիճակին, սակայն ակնհայտորեն այն թերի է: Հանրապետության նախագահը Սահմանադրության համաձայն նման իրավիճակներում պետք է միջոցներ ձեռնարկի «ԲԴԽ ժամանակավոր անդամ» նշանակելու համար, սակայն դրա իրագործման մեխանիզմները ևս բավարար չեն: Փաստորեն concourt.am-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանին, և դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա վարույթ է ընդունել Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի (հենց այս հոդվածով նախատեսված է ԲԴԽ ժամանակավոր անդամի կարգավիճակը) և այլ իրավական ակտերի սահմանադրականության վերաբերյալ հարցը:

Հ.Գ. Հնարավոր չէ բացառել, որ եթե ԲԴԽ-ն ամբողջությամբ կազմավորված լիներ, դատավոր Դ. Գրիգորյանի լիազորությունները չկասեցվեին և ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ դրսևորող Ա. Դանիբեկյանին չմակագրվեր Ռ. Քոչարյանի գործը:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը