Կարծիք

16.01.2020 18:45


Ի՞նչ է խոստացել Նիկոլ Վովաևիչը Հեյդարի որդի Ալիևին

Ի՞նչ է խոստացել Նիկոլ Վովաևիչը Հեյդարի որդի Ալիևին

Ասում են` հաչան շունը չի կծում։
Տարիներ շարունակ Հեյդարի որդի Իլհամը կատաղորեն սուր էր ճոճում Հայաստանի իշխանությունների վրա, պարբերաբար շանտաժի ենթարկում, թե բա` մե՜նք ուր, հայերը` ուր... Հայաստանը կիլոմետրերով հեռու է Ադրբեջանից տնտեսական զարգացման տեմպերով` Ադրբեջանը սրընթաց զարգանում է, ծաղկում ու բարգավաճում, իսկ Հայաստանը տարածաշրջանի աուտսայդերն է` տնտեսական կոլապսի մեջ գտնվող խեղճ ու կրակ մի երկիր, որը ոչ մի շանս չունի` դիմակայելու մեր կողմից պարտադրված սպառազինության մրցավազքին. ինչքան շուտ ձեռքերը վեր բարձրացնի ու հանձնվի, իր համար` այնքան լավ։

Օրերս Նիկոլը «գոտկատեղից ներքև» հարված հասցրեց Ալիև կրտսերին` սևով սպիտակի վրա գրեց, որ 2019թ. Հայաստանն առաջ է ընկել Ադրբեջանից մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, հետո «ճշտեց»` դեռ առաջ չենք ընկել, բայց 2020-ին կհասնենք և կանցնենք մրցակից-հակառակորդին։

Ադրբեջանի սուլթանը մի քանի օր համեստորեն լռելուց հետո վերջապես «հակադարձեց» Փաշինյանին լղոզված, ընդգծված լոյալ, «պոլիտկոռեկտ» մի հայտարարությամբ, որի իմաստն այն էր, որ Հայաստանի վարչապետը գունազարդում է իրականությունը. Ադրբեջանը միշտ առաջ է եղել, առաջ է և առաջ կլինի Հայաստանից` բոլոր չափանիշներով։ Այդքա՛ն բան։

Ո՛չ մի կոպիտ կամ վիրավորական արտահայտություն, ո՛չ մի սպառնալիք, ո՛չ մի ագրեսիվ շեշտադրում, որ կարելի էր գնահատել որպես «համարժեք պատասխան» Փաշինյանի չարդարացված նկրտումներին։

Հետաքրքիր է` ինչո՞ւ։ Ի՞նչ է թաքնված այդ անհասկանալի` շա՜տ անհասկանալի «լոյալության» տակ։ Ի՞նչ են խոստացել Փաշինյանն ու իր արտգործնախարարը Ալիևին։

Ի՞նչ սպասելիքներ ունի Ադրբեջանի միապետը Հայաստանի «թավշապետից», որ այդպես «քնքույշ» է արձագանքում իրականության հետ ընդհանուր եզր չունեցող նրա քաջնազարական դրսևորումներին։
Չի՞ ուզում «կտրել գործից»` շեղել «գործընկերոջ» ուշադրությունը հայի ձեռքով հայի տունը քանդելու «աստվածահաճո» առաքելությունից...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը