Մեկնաբանություն

16.01.2020 19:05


Ինչու է Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին. «WikiLeaks»-ի սենսացիոն բացահայտումը

Ինչու է Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին. «WikiLeaks»-ի սենսացիոն բացահայտումը

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը երեկ փոխվել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարզվել է, որ գեներալի առողջական վիճակը շատ ծանր է։

Կա տեսակետ, որ Գրիգորյանին բաց են թողել, որպեսզի նա «ազատության» մեջ մահանա, այլ ոչ թե Նիկոլի կալանավայրում։ Վերջինս այդպիսով «մարդասիրություն» է ցուցաբերել։ Այս տեսակետը հեռու չէ իրականությունից։

Ինչու է ուզում Փաշինյանը սպանել Գրիգորյանին

Նույնիսկ պողոսների համար է տեսանելի, որ հետաքննող, պատժող, դատող մարմինները Նիկոլ Փաշինյանի համար իր անձնական քմահաճույքները բավարարելու և քաղաքական հաշվարկները սպասարկելու համար են։ Այդ մարմիններին, մասնավորապես, հրահանգված է մինչև վերջ պահել Մանվել Գրիգորյանին։ Պատճառները երկուսն են՝

1. անձնական վրեժխնդրություն,

2. կարևորագույն վկայի վերացում և մարդկային զոհերի պատասխանատվությունից խուսափում։

Մանվելից անձնական մուռ հանելու պատճառ Նիկոլն ուներ։ Երբ նրա քաղաքական հայրը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, հրապարակում կոկորդն էր պատռում՝ «Մանվել» գոռալով, դա հենց այնպես չէր։

Լևոնը կուլիսային բանակցություններ էր վարում և ակնկալում, որ Մանվելը կարող է երկրապահներին հանել ոտքի ու պետք եղած ժամանակ զենքի օգնությամբ իշխանության զավթում իրականացնել։

2008–ի Մարտի 1–ին Մանվելը չեկավ հրապարակ, քանզի չուզեցավ մտնել արկածախնդրության մեջ կամ էլ վախեցավ։ Տվյալ դեպքում էականն այն է, որ Մանվելը շատ լավ տեղյակ էր, թե ինչ է սպասվում և չուզեցավ զինված բախումների դաշտ մտնել։

Նիկոլը գիտեր, որ Մանվելի վրա դերակատարում է դրված, ու մարտի 1–ի դեպքերից շատ չանցած իր թերթով ոչնչացրել էր նրան՝ փաստացի մեղադրելով իրենց «քցելու» և զինված բախումների չմասնակցելու համար։

Նիկոլ Փաշինյանի վրա դրված էր ամբոխին կառավարելու և փողոցային բախումների դիջեյությունն անելու ֆունկցիան։ Նա մարդկանց տանում էր կրակի բերան՝ շատ լավ իմանալով, որ զոհեր են լինելու։ Հենց տեսավ, որ իշխանության զավթումը չի ստացվում, ծլկեց դեպքի վայրից։

Նիկոլի մեղավորության մասին հրապարակվել է նաև հայտնի «WikiLeaks» կայքում։ ՀՀ–ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի՝ ԱՄՆ պետդեպին և այլ կառույցներին ուղղված նամակում գրված է. «Ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը»։

Փենինգտոնը նշում է նաև, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։

Եվ ամենակարևորի մասին։ «WikiLeaks»–ի բացահայտմամբ՝ Փենինգտոնը ամերիկյան կառավարությանը փոխանցել է, որ կան վստահելի ապացույցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

Նիկոլն ինքն էլ գիտի, որ բախումների ու զոհերի համար շատ կոնկրետ մեղավորություն ունի և պատասխանատվություն է կիսում իր քաղաքական հոր հետ։ Այդ պատասխանատվության գիտակցումն է մի կողմից նրան ստիպում պետբյուջեի հաշվին փոխհատուցում տալ զոհերի հարազատներին ու վիրավորներին՝ զուգահեռաբար զոհերի իրավահաջորդների սիրտը շահելու և նրանց քաղաքական առումով օգտագործելու նպատակով։ Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը պետական վենդետտա է իրականացնում Մանվել Գրիգորյանի դեմ, ով չէր մասնակցել մարտի 1–ին տեղի ունեցած արկածախնդրությանը և իրեն մենակ էր թողել։

Ահա և իրականությունը մարտի 1–ի, Նիկոլի մոտիվացիայի և Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցողի պահով։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նիկոլն այնքան է ուզում վերացնել «Մարտի 1»–ի գործի կարևորագույն վկա Մանվել Գրիգորյանին, որ նրա խափանման միջոցը փոխել է՝ պայմանով, որ նա պետք է մահանա։ Իսկ եթե հանկարծ չմահանա ու հիվանդանոցից դուրս գրվի, ապա այդ դեպքի համար կան «թավշյա» խունվեյբիններ, որոնք Նիկոլի սրտի դատախազ Արթուր Դավթյանից կպահանջեն Մանվելին կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացնել, իսկ վնգստացող դատավորներից մեկն էլ անպայման կբավարարի դատախազության, ավելի ճիշտ՝ Նիկոլի ուզածը։

Այնպես որ Մանվելին պետականորեն որոշված է սպանել։ Այդպես սպանում են միայն հանցագործության մասին իմացող կարևորագույն վկային։

Այս խորագրի վերջին նյութերը