Երևանում BMW-ի վարորդը բախվել է բաժանարար բետոնե սյանը, բարձրացել վրան
Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել դրա վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վարորդը ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան իջեցնելով բետոնե բաժանարար սյան վրայից, ասել է. «Ինչ լինում է, ժեշտին լինի, բողոքելու տեղ չունեմ» ու քշել հեռացել է: Այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին դեպքի վայրում հավաքվածները: