Քաղաքական

16.01.2020 17:05


ՄԻՊ-ը Antifake.am և Politik.am կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է դատախազություն

ՄԻՊ-ը Antifake.am և Politik.am կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանը «Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է Դատախազություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ «Antifake.am»-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի և «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազիի գրառումները, այդ թվում՝ մտահոգությունները։

Ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություն է հասցեագրվել Գլխավոր դատախազություն։

Այս խորագրի վերջին նյութերը