Կարծիք

16.01.2020 16:21


Փաշինյանն իր խոսքերով հաստատեց՝ Արմեն Թավադյանի դեմ իրականացվում է դասական քաղաքական հետապնդում

Փաշինյանն իր խոսքերով հաստատեց՝ Արմեն Թավադյանի դեմ իրականացվում է դասական քաղաքական հետապնդում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը անթաքույց ատելություն և չկամություն ի ցույց դրեց հայկական լրատվամիջոցների, մասնավորապես` որոշ հեռուստաընկերությունների նկատմամբ: Առանց որևէ հստակ անուն նշելու` նա հասկացրեց, որ երկրում գոյություն ունի երկու հեռուստաալիք, որոնց գործունեությունը իր սրտով չէ: Իսկ այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանի սրտով չէ, ինքը որակում է որպես կոռուպցիայի բուն, կոռուպցիայի աղբյուր կամ կոռուպցիոն սխեմայի մաս: Իրականում «կոռուպցիա» բառը շղարշ է և պատրվակ` սեփական դիկտատորական նկրտումները կյանքի կոչելու համար:

Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ հեռուստաալիքներից մեկը 5-րդ ալիքն է` Արմեն Թավադյանի սեփական լրատվամիջոցը: Ա’յն Թավադյանի, ով հերթական ջուր գործով գտնվում է ապօրինի անազատության մեջ: Եվ կառավարության նիստում նման քամահրանքով խոսելով հեռուստաընկերությունների մասին` Փաշինյանը ինքն իրեն մատնեց` խոստովանելով, որ Թավադյանին մեկուսացրել ու բանտարկել են հատկապես 5-րդ ալիքին ճնշելու և լռեցնելու նպատակով: Նաև հաստատեց, որ Թավադյանը ենթարկվում է դասական քաղաքական հետապնդման` Քոչարյանի աջակիցն ու ընկերը լինելու պատճառով:

Մեղադրելով հեռուսաընկերություններին կոռուպցիայի մեջ և այդ մասին ունենալով զրո ապացույց` վարչապետը հերթական անգամ զրպարտեց անմեղ մարդկանց՝ չգիտակցելով, որ իր ամեն մի բառը, քայլը, հայտարարությունն ու արարքը առաջացնելու է հետևանք` եթե ոչ հիմա, ապա գոնե իր պաշտոնանկությունից հետո:

Այսպիսով դատարկաբանությամբ և պոպուլիստական ելույթներով Փաշինյանը փորձում է հող նախապատրաստել հեռուսաալիքներ փակելու համար` իրեն դնելով իսկական բռնապետի տեղ և թքած ունենալով իրական ժողովրդավարության վրա:

Ի գիտություն իմպոտենտ ու կիսաավտորիտար իշխանության՝ հայտարարում ենք, որ մենք չենք լռելու, բողոքելու ենք անգամ միջազգային ատյաններ` այնքան ժամանակ, մինչև Հայաստանում հաստատվեն իսկապես ժողովրդավարական կարգեր:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը