Կարծիք

16.01.2020 15:57


Նիկոլը ժողովրդի անունից խոսելով՝ քանդում է այդ նույն ժողովրդի անվտանգության միակ հենասյունը

Նիկոլը ժողովրդի անունից խոսելով՝ քանդում է այդ նույն ժողովրդի անվտանգության միակ հենասյունը

Ես զգուշացնում էի, որ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները բռնազավթելուց հետո Նիկոլը փորձելու է բռնազավթել նաև 4-րդ իշխանութունը, և ահա այսօր արդեն Նիկոլն իր հետևը մտած կամակատարներին հրահանգ տվեց՝ այս պահին գոնե, «Արմնյուզ»-ը և «5-րդ ալիք»-ը փակելու, ինչը Հայաստանը միջազգային հանրության աչքերում վերջնականապես կդարձնի ավտորիտար բռնապետություն, որի արդյունքում Նիկոլին հավատացած ժողովուրդը կսկսի ավելի վատ ապրել...

Նիկոլը ժողովրդի անունից խոսելով՝ քանդում է այդ նույն ժողովրդի անվտանգության միակ հենասյունը՝ Հայաստանի ժողովրդրավարական հանրապետությունը՝ հանուն սեփական իշխանության ու այդ իշխանության հաշվին լավ ապրելու:

Լռել և չպայքարել իշխանությունը Նիկոլից ազատագրելու և մեր պետության սահմանադրականությունը վերականգնելու համար, նշանակում է մասնակիցը դառնալ Նիկոլի հակապետական գործողություններին...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը