Կարծիք

16.01.2020 15:41


Պարտադիր մտածում են, որ եթե առողջությունից հարցնում ես, ուրեմն երազում ես դրա վատանալու մասին

Պարտադիր մտածում են, որ եթե առողջությունից հարցնում ես, ուրեմն երազում ես դրա վատանալու մասին

Լրագրողները երբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին հարցրին (2013թ․), թե ճի՞շտ են տեղեկությունները, որ առողջական վիճակը վատ է: Էսպես պատասխանեց․ «Не дождетесь: Գյումրեցիներն ասում են` իշտահներդ քացախ»: Տպավորություն էր, թե հարց տվողներն ուզում են, որ նա մեռնի։ Դրանից հետո երկար տարիներ չապրեց (2017թ․)։

Երբ լրագրողներն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին հարցրին, թե ինչպե՞ս է իրեն զգում, քանի որ լուրեր են պտտվում, որ նա առողջական վիճակը բարելավելու համար երկրից բացակայում է, դարձյալ փոխարենը հարցին պատասխանելու, սկսեց՝ ով իմ լավը չի ուզում, թող որ նա մեռնի, էնքան պտի ապրեմ, որ սաղ տրաքվեն և այլն։
Ո՞ւր է հիմա Մանվել Գրիգորյանը (նրա ապրելուց կարծես իրոք տրաքվողներ կան):

Վարչապետի լրատվական ծառայությունն ափալ-թափալ հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի առողջությունը կատարյալ է։
Թող Աստված երկար կյանք տա, ու ինչ լինում է ժեշտին լինի, բայց հետաքրքիր է, հանրությանը հիասթափեցնող անձինք պարտադիր մտածում են, որ եթե առողջությունից հարցնում ես, ուրեմն երազում ես դրա վատանալու մասին։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը