Լրահոս

16.01.2020 13:00


Արարատի մարզում 37–ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 150 մետր գլորվել ձորը

Արարատի մարզում 37–ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 150 մետր գլորվել ձորը

Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 37-ամյա Նաղաշ Ե.-ն իր վարած BMW 520 մակնիշի 35 FN 314 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի՝ ժողովրդին հայտնի Քյարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Նաղաշ Ե-ին և նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Նիկոլայ Ս.-ին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է , որ նշված հատվածը բավականին դժվարանցանելի էր ու փրկարարներն ու բժիշկները, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել վիրավորներին:

Մանրամասներ՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը