Կարծիք

16.01.2020 19:05


Կառավարության նիտերը բովանդակային առումով էապես զիջում են խորհրդային տարիների կոլխոզի ժողովներին

Կառավարության նիտերը բովանդակային առումով էապես զիջում են խորհրդային տարիների կոլխոզի ժողովներին

Կառավարության նիտերը բովանդակային առումով էապես զիջում են խորհրդային տարիների առանձին վերցրած կոլխոզի ժողովներին: Ցավալի է, բայց համեմատության մեջ հեգնանք չկա:

Կոլխոզի ժողովների օրակարգը հագեցած էր լուրջ հարցերով՝ ենթակառուցվածքային խնդիրներից մինչև ֆերմայի ու ցանքատարածությունների ընդլայնում, տեխնիկական վերազինման օգնությամբ արտադրական ծավալների ընդլայնում, գյուղի կլուբներում իրականացվող մշակութային միջոցառումների, գաղափարադաստիարակչական աշխատանքների խթանում:

Նայում ես թավշյա կառավարության նիստերն, ապշում ես: Օրակարգը հագեցած է վեցերորդական կարևորության հարցերով, իրականությունից զուրկ նպատակահարմարություններով:

Խիստ կասկած ունեմ, որ այսօրվա քաղաքական թիմը նույնիսկ սովետական գյուղ կառավարելու ունակ լիներ, կովերը կփախչեին այդ գյուղից:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը