Մեծամորում գործող «Լիդեր» մարզասրահի դիմաց հնչել են կրակոցներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, կրակոց է հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է հնչել, որ Մեծամոր քաղաքում գտնվող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել։
Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այդ ժամին Priora մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը դուրս գալիով, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Քերոբյանին պատկանող «Լիդեր» մարզասրահի մուտքի աստիճաններին, որից հետո նրան է մոտեցել այդ ժամանակ մարզասրահից քիչ հեռու գտնվող Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ՌՊՋ դասակի հրամանատարի տեղակալ՝ 47-ամյա Սահակ Ջիլավյանը, դիտողություն արել կրակոցներ արձակած անձին և փորձել է նրան վնասազերծել, սակայն այդ անձը գլխով հարվածել է Ս. Ջիլավյանի դեմքին, ապա Priora մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 7.62 տրամաչափի ատրճանակից կրակված պարկուճ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։