Ֆինանսների նախարարության պարգևատրման ֆոնդին անցած տարվա պետբյուջեով հատկացվել է ավելի քան 525,5 մլն դրամ․ «Ժողովուրդ»
«ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած տարվա պետական բյուջեով հատկացվել է 525 մլն 623 հազար 100 դրամ պարգևատրման ֆոնդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ըստ նախարարության՝ պարգևատրում տրվում է արդյունավետ աշխատանք և լրացուցիչ հանձնարարություններ կատարած աշխատակիցներին (պարգևատրվում են ոչ բոլորը): Սակայն նկատենք, որ Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ամենամեծ և ամենափոքր պարգևատրում ստացած աշխատակիցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն:
«Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից փոխանցեցին նաև, որ ՀՀ ֆինասների նախարարությունում աշխատում է 382 աշխատակից, իսկ անցած տարի ամսական պարգևատրում ստացել է միջինը 337 աշխատակից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։