Կարծիք

15.01.2020 18:51


Խնդիրն էն է, որ Մանվել Գրիգորյանը նիկոլահաճո ցուցմունք չի տալիս

Խնդիրն էն է, որ Մանվել Գրիգորյանը նիկոլահաճո ցուցմունք չի տալիս

Խնդիրն էն չէ, որ Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տալիս, խնդիրն էն է, որ Մանվել Գրիգորյանը նիկոլահաճո ցուցմունք չի տալիս, վերջապես նա կարող է սուտ ցուցմունք տալ Քոչարյանի դեմ՝ արդարացնելով տեր-պետրոսյանական մնացորդ Նիկոլին (ինչը ևս ակնկալում են իրենից) և կարող է ճշմարտացի ցուցմունքներ տալ նույն վերոհիշյալ մնացորդի դեմ. Մանվել Գրիգորյան ու Գագիկ Մելքոնյան պաշտպանության փոխնարարներին էր Տեր-Պետրոսյանն անընդմեջ կանչում 2008 թվին Ազատության հրապարակ։

Անկախ Մանվել Գրիգորյանի անձնային որակներից՝ վերջինիս, ինչպես նաև յուրաքանչյուր մեկի համար, պետք է երաշխավորված լինեն մարդու հիմնարար իրավունքները՝ ոչ ոք օրենքի իմաստով ավել կամ պակաս չէ Մանվել Գրիգորյանից, նույն կերպ նաև վաղը պետք է երաշխավորված լինեն մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքները։

Այլ հարց է, որ փաշինյանական արդարադատությունը ոչ այլ ինչ է, քան Ֆեմիդայի բռնաբարման ակտերի անդադար շղթա՝ սա փաստ է․ ներքոհիշյալ անձանց կալանքի որոշումներից և որևէ մեկը հիմնավոր չէ, իսկ Մանվել Գրիգորյանի պարագայում ավելին՝ ապօրինի կալանքն անթույլատրելի է վերջինիս առողջական վիճակի տեսանկյունից ևս։

Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն, Արմեն Թավադյանը, Մանվել Գրիգորյանը, Նորայր Փանոսյանը և այլոք դեռ անազատության մեջ են քաղաքական և ոչ երբեք իրավական գործընթացների արդյունքում, միանշանակ կարելի է փաստել՝ Բռնաբար Վնգստացողը հետևողականորեն կոտրում է պետականության ողնաշար արդարադատությունը։

Շահարկվում է Հաց Բերողի օրինակը․ այդ առիթով կնշեմ, որ նրա մահվան հարցի հասցեատերը թավշյա դատախազ Արթուր Դավթյանն է, ում մարդկային-մասնագիտական խղճին ու պատասխանատվությանն է նաև Մհեր Եղիազարյանի մահվան փաստը։

Ժողովրդավարության բաստիոնը՝ քաղբանտարկյալների դարբնոց։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը