Կարծիք

15.01.2020 20:15


Փաշինյան Նիկո՛լ, դու ինքնախաբեության մեջ․ իշխանությունդ հավերժ չի տևելու

Փաշինյան Նիկո՛լ, դու ինքնախաբեության մեջ․ իշխանությունդ հավերժ չի տևելու

Փաշինյան Նիկո՛լ, դու ինքնախաբեության մեջ ես կամ էլ քեզ չափից շատ ես երևակայում: Դու ո՛չ սուպերմեն ես, ո՛չ հրեշտակ, ո՛չ հեքիաթի գերբնական ուժով օժտված հերոս: Դու ընդամենը իջևանցի հասարակ տղա ես և միջակ լրագրող: Մարդ, ով սկզբում գուցե և ձգտում էր արդարության, բայց վերջին 6-7 տարիներին անձնական բարեկեցության համար էր քաղաքականությամբ զբաղվում:

Միջակ գիտելիքներով, սակավ տեղեկացվածությամբ, պետական մտածողության իսպառ բացակայությամբ՝ Նիկոլ, դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ մարդկանց ճակատագրեր ես որոշում: Դու ո՞վ ես, որ որոշում ես՝ այս գործարարին սնանկացնեմ, մյուսին խրախուսեմ: Դու ո՞վ ես, որ որոշում ես՝ այս քաղաքական գործչին կամ ակտիվիստին կալանավորեմ, իսկ մյուսին բաց թողնեմ: Եվ վերջապես, ո՞վ ես դու, որ Քոչարյանի աջակիցներից անձնական գումարներ ես բռնագրավում, դու ե՞ս էդ գումարները ստեղծել կամ էդ մարդկանց բիզնեսը կայացրել:

Իշխանությունդ հավերժ չի տևելու, երիտասա՛րդ, քեզ մի քիչ զգաստ պահիր ու մի վնասիր այն, ինչը քեզ չի պատկանում: Առավել ևս, որ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը