Կարծիք

15.01.2020 17:19


Այսօր, երբ Մանվել Գրիգորյանը հայտնվել է ռեանիմացիայում, ափալ-թափալ դատական նիստ են նախաձեռնում

Այսօր, երբ Մանվել Գրիգորյանը հայտնվել է ռեանիմացիայում, ափալ-թափալ դատական նիստ են նախաձեռնում

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին ինչ-որ մարդիկ անպատիժ փողոցներ էին փակում, մայրուղիներ էին փակում՝ պահանջելով վերստին «փակել» գեներալ Մանվել Գրիգորյանին։

Գեներալ Մանվել Գրիգորյանին վերստին կալանավորեցին, իսկ պաշտպանների անընդհատ ջանքերը՝ կոչելու իրավասու մարմինների բանականությանը, ապարդյուն մնացին։

Եվ ահա այսօր, երբ Մանվել Գրիգորյանը հայտնվել է ռեանիմացիայում, ափալ-թափալ դատական նիստ են նախաձեռնում, երևի որ «ազատ արձակեն» գեներալին։ Որ եթե «վատ բան լինի», ֆորմալ առումով կալանքի տակ չլինի։

Ամենայն անկեղծությամբ ցավում եմ այն բոլոր իրավաբանների համար, որոնք դեր են ունեցել այս մեկ տարվա ընթացքում Մանվել Գրիգորյանին հետևողականորեն կալանքի տակ պահելու հարցում։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը