Կարծիք

15.01.2020 15:30


Արաբկիրի քննչական բաժնի դիմաց նշելու ենք իմ 100-րդ այցելությունը իրավապահներին

Արաբկիրի քննչական բաժնի դիմաց նշելու ենք իմ 100-րդ այցելությունը իրավապահներին

Վաղը ժամը 10:00-ին Արաբկիրի քննչական բաժնի դիմաց նշում ենք իմ 100-րդ այցելությունը իրավապահներին:

Շոմպայնը ու էլի լիքը բաներ ինձանից...

Խինդն ու ուրախությունն ապահովում եմ ես:

81921428_3154182254609984_8658500648209219584_o

Ինչպես արդեն տեղյակ եք, վաղը իմ կյանքում կարևոր օր է: Վաղը ես հոբելյանական` 100-րդ անգամ պետք է այցելեմ քննչական կոմիտե:

Սորոսականներին ճզմելը վերջին ամիսներին դարձել է իմ կյանքի հիմնական ուրախությունը: Անպատկերացնելի հաճույք է մեր երկրում մինչ վերջերս անպատիժ գործունեություն ծավալած օտարերկրյա գործակալներին նսեմացնելը:

Անկեղծ կլինեմ, հաճույքի գագաթնակետն է կանգնել սորոսի վաստակի դիմաց և ուղիղ նայելով այդ երկերեսանի վաստակի աչքերի մեջ ասել այն, ինչ մտածում ես նրա մասին: Ի դեպ, վերջինը խորհուրդ եմ տալիս փորձել: Անպատմելի հաճելի զգացում և թեթևություն է պարգևում այդ հասարակ գործողությունը:

Սրանք տարիներ շարունակ փողի դիմաց քանդել ու քայքայել են մեր պետությունը ներսից, ձեր երեխաներին դարձրել են տրանսվեստիտներ, հալածել են եկեղեցուն, վարկաբեկել են բանակը...

Իմ դեմ հետապնդումները արտահայտվել են բազմաթիվ քրեական գործերի մեջ ինձ ներգրավելով, բազմաթիվ սուտ և կեղծ դիմումներ ներկայացնելով:
Ես չգիտեմ` վաղվա քրեական գործի դիմումի հեղինակը, որ մի սորոսական անբարոյականի վաստակն է: Վաղը կիմանամ և քանի որ ես անշնորհակալ մարդ չեմ, ինձ պատճառած բազմաթիվ հաճույքների դիմաց այդ կեղծավոր, պիղծ, անսրբություն արարածին անձը ճշտելուց հետո կնվիրեմ իմ գրքերից «Սոդոմի Փիառը»: Թող կարդա և տեղյակ լինի, թե ինչ մեթոդով եմ մեր հայրենիքում այդ գործակալական ցանցը առանձնակի դաժանությամբ ոչնչացնելու... մարդ առ մարդ:

Վաղը ժամը 10:00-ին ես հոբելյանական 100-րդ անգամ հերթական կեղծ մատնությամբ կհարցաքննվեմ:
Դուք որևէ շանս այլևս չունեք, ես արդեն սկսել եմ պրոցեսից հաճույք ստանալ:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը