Կարծիք

15.01.2020 15:24


Բաղդասարի խնջույքը

Բաղդասարի խնջույքը

Բաղդասարի խնջույք... բաղդասարավարի ապրել... արտահայտությունը Դանիելի գրքից է (5-րդ գլուխ): «Քաղդեացի թագավոր Բաղդասարը, երբ խնջույքի մեջ էր, հանկարծ հայտնվում է խորհրդավոր մի ձեռք ու պատի վրա ինչ-որ բան գրում..․ օգտագործվում է հետևյալ նշանակությամբ- ուրախ,թեթևամիտ կյանք ինչ-որ աղետից առաջ...
բաղդասարավարի ապրել-անհոգ ճոխ, զեխ կյանքով ապրել... փարթամության,շքեղության մեջ ապրել...
Դանիել 5:25-28, Ահա սա էր պատին գրվածը «Մանէ,Մանէ, Թեկեղ ու Փարսին», «Կշիռով կշռվեցար ու պակաս գտնվեցար».
Նշանակում էր. Աստված հաշվել է Բաղդասարի թագավորության օրերն ու նրան վերջացրել... բաժանել այն Մարերի ու Պարսիկների միջև.... Նույն գիշեր սպանվում է Բաղդասար թագավորը, իսկ նրա թագավորությանը տիրանում է Մարաց Դարեհը...

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

82143680_3154287107932832_708328828249833472_o

Այս խորագրի վերջին նյութերը