Կարծիք

15.01.2020 14:21


«Ցըմփ-դըմփ-հու» աննախադեպ շոուն՝ շարունակելի

«Ցըմփ-դըմփ-հու» աննախադեպ շոուն՝ շարունակելի

Աննախադեպության՝ առաջինն ու միակը լինելու մոլուցքը Փաշինյանին հետապնդում է ամենուր: Առավոտյան քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ. պարզվում է՝ պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված ՀՀ գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ աննախադեպության հարցում ինքն իսկապես առաջամարտիկ է:

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը շրջափակեց դատարանները, կիրթ եւ նորմալ հայտարարեց հայ սպային կացնահարողին հերոսի կոչում շնորհած, հայ զինվորին քառատելու հրաման տված Ալիեւին, նսեմացրեց հայ ժողովրդի հաղթանակած պատերազմն ու նրա հերոսներին, պաշտոնական ընդունելության արժանացրեց ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչներին, ձեռնոց նետեց հոգեւորականությանն ու հայագիտությանը, իր պաշտպանության տակ առավ տրանսգենդերին, նրա օրոք ԱԺ ամբիոնից բացահայտ տրանսգենդերիզմ քարոզվեց, ծննդատներ փակվեցին, «քուչի» բառապաշարը դարձավ պետական բարձրաստիճան պաշտոնյայի առօրեական խոսք:

Նրա շնորհիվ հայհոյանքն ու ատելությունը մտան հանրային-քաղաքական հարաբերություններ:

Աննախադեպության առաջամարտիկի ձեռքբերումներն այսքանով չեն ավարտվում ...

«Ցըմփ-դըմփ-հու» աննախադեպ շոուն՝ շարունակելի:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը