Կարծիք

15.01.2020 13:32


Քեզ ձևական հրավիրում են, մնացյալին՝ իրական ձերբակալում, կալանավորում

Քեզ ձևական հրավիրում են, մնացյալին՝ իրական ձերբակալում, կալանավորում

Քեզ ձևական հրավիրում են, մնացյալին՝ իրական ձերբակալում, կալանավորում։ Քեզ դեռ կհրավիրեն՝ առանց քննչական գործողությունը սելֆի փարթիի վերածելու հնարավորության, վաղվա մեղադրյալ Նիկոլ Փաշինյա՛ն։

Դու հիշո՞ւմ ես՝ քննիչին քրեական գործ հարուցելու ցուցում ես տվել, մաքսայինի աշխատակցին աշխատանքից ես հեռացրել, դատավորին զանգել ես տվել, դատարաններն ու ԱԺ ես արգելափակել, ռադիոտան դուռն ես կոտրել, իսկ դեռ քանի՜ դրվագ նոր պետք է բացահայտվի ...

Ուղղագրություն ու կետադրություն սովորի՛ր՝ ոչ բարով վարչապետ ես վերջապես՝ ուղղումները մեկնաբանություններում։

Յուրաքանչյուրդ անխոչընդոտ կարող եք նկարվել Ձեզ քննչական գործողության հրավիրած վարույթ իրականացնողի հետ՝ այն, ինչ կարելի է եզին, կարելի է նաև Զևսին։

Հ.Գ. Պատմության մեջ առաջինը՜..., 2000թ. մայիսի 15֊ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27֊ի գործով (հղումը մեկնաբանություններում) ձեռք չի՞ տալիս հիշես, այ անգրագե՛տ, թերևս դու մեկ հարցում ես առաջինը Հայաստանի պատմության մեջ՝ ապուշության հետ սահմանակցող ստահակությամբ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը