Լրահոս

15.01.2020 11:44

«Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն»․ «Հրապարակ»

«Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն»․ «Հրապարակ»

«Երեկ «Նոր Հայաստանի» ոստիկանությունը հերթական շոուն է բեմադրել։ Ոստիկանության դիմակավորված ծառայողները ֆուրգոնով մտել են Չարենցավան և «ասֆալտին փռել» մի խումբ երիտասարդների ու տարել բաժին։ Մենք պարզեցինք, որ բերման են ենթարկել Կինոյի տան մոտից, որտեղ տաքսիներ են կանգնում։

Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը․ «Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության Չարենցավանի բաժին տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ: Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ: Նախապատրաստվում են նյութեր»։

Մեզ ասացին, որ նրանցից մի քանիսին երեկ օրվա վերջում արդեն բաց էին թողել։ Իսկ թե ինչու էին դրա համար «մասկի շոու» բեմադրում, դժվար է ասել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։