Կարծիք

15.01.2020 11:39


Փաշինյա՛ն, քո բոլոր քայլերն ու խոսքերը կեղծ են

Փաշինյա՛ն, քո բոլոր քայլերն ու խոսքերը կեղծ են

Ներողություն, բայց ինձ թվում է՝ նորմալ չէ, երբ հարցաքննության ներկայացած անձը (անկախ կարգավիճակից՝ կասկածյա՞լ, թե՞ վկա) սելֆի է հրապարակում քննիչի հետ՝ քննիչի աշխատասենյակից: Փաշինյանի համար, սակայն, դա շատ էլ նորմալ է: Ի՞նչ է պատահել որ, քննիչին ասում ես՝ դեմքի երջանիկ արտահայտությամբ նստիր կոմպի մոտ, որ քեզ ինձ հետ անմահացնեմ: Ծիծաղելի չէ՞:

Այդ լուսանկարին կից ՀՔԾ՝ հարցաքննության հրավիրված Փաշինյանը նաև գրառում է արել. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»: Ստում է: Աննախադեպ չէ: Գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հասել է մինչև դատարան: Պարզապես Լևոնն այսպիսի «շինիչ» ու «ցնցիչ» լուսանկարներ չի հրապարակել:

Հ.Գ. Ի դեպ՝ Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ինչքան ժամանակ է՝ մամուլի խոսնակ չունի և անձամբ է զբաղվում սեփական PR-ով:

Էդիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

82095630_10221236787333404_2593171918974615552_n

Այս խորագրի վերջին նյութերը